Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին՝ թե՛ որպես դատավորի, թե՛ որպես ԲԴԽ նախագահի
Քաղաքական

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին՝ թե՛ որպես դատավորի, թե՛ որպես ԲԴԽ նախագահի։
Որոշումը հարապարկելիս ԲԴԽ նախագահի լիազորությունները իրականացնող Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ որոշումը կայացվել է հունիսի 16-ին, այսինքն, ըստ նրա, կապ չունի հրապարակված ձայնագրության հետ, որում ինքը խոսում էր պատվերների մասին։
Նշենք, որ ԲԴԽ 1 անդամ դեմ է եղել Վարդազարյանի լիազորությունները կասեցնելուն, երեք անդամ հանդես է եկել հատուկ կարծիքով։