Ռուսաստանն Իրաքին դուրս է մղում նավթի ասիական շուկայից. Bloomberg
Աշխարհ

Ռուսական էներգառեսուրսների վրա մեծ զեղչերի պատճառով ասիական ներկրողները սկսել են նախապատվությունը տալ Ռուսաստանին՝ թուլացնելով Իրաքի շուկայի դիրքերը. գրում է Bloomberg-ը։
Պարբերականը պարզաբանում է, որ իրաքյան նավթի հիմնական գնորդներն ավանդաբար եղել են Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք մեծացրել են մատակարարումները Ռուսաստանից։ «Ըստ առևտրականների, որոնք գնում և վաճառում են այդ (իրաքյան) տեսակները, մինչ այժմ Ասիայում ընթացիկ առևտրային շրջափուլում իրաքյան Basrah Medium կամ Basrah Heavy նավթի սփոթային գնումներ չեն եղել, ինչպես նաև չի կնքվել թերթաքարային նավթի վաճառքի պայմանագիր»,- նշվում է հրապարակման մեջ։
Ներկայումս Իրաքը ներկրողների հետ քննարկում է իրաքյան ռեսուրսների գրավչությունը բարձրացնելու նպատակով զեղչերի տրամադրման հարցը։ Որպես Իրաքի շուկայական նախկին դիրքերի կորստի գործոն՝ դիտարկվում է երկրից արտահանվող նավթի առանձնահատկությունը, որից բենզին կամ դիզվառելիք արտադրելն ավելի դժվար է, քան ռուսական հումքից։