Թուրքական ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել Իրաքում
Տարածաշրջան

Իրաքի հյուսիսային Դահուք նահանգի Ալ Ամադիա շրջանի Բամերնե շրջանում տեղակայված թուրքական ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել. հայտնում է MEHR-ը։
Գործակալության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Չամչամալ թաղամասում էմիրաթական Dana Gas ընկերության Խոր-Մոր գազային հանքավայրի գնդակոծումից մի քանի ժամ անց։
Հիշեցնենք, որ Թուրքիան ապրիլի 18-ից հերթական զավթողական ռազմական գործողությունն է սկսել Իրաքի հյուսիսում` քրդերի դեմ պայքարելու համար: