close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավստրալիայում առաջին անգամ տեղական մակարդակով արգելել են սվաստիկան պատկերումը

Աշխարհ

22 Հունիսի 2022, 22:27
 Ավստրալիայում առաջին անգամ տեղական մակարդակով արգելել են սվաստիկան պատկերումը

Ավստրալական Վիկտորիա նահանգն առաջինն է, որտեղ օրենսդրորեն արգելվել է  նացիստական սվաստիկայի պատկերումը՝ բանտարկության սպառնալիքով, չորեքշաբթի տեղեկացրել է News.com.au տեղեկատվական պորտալը։

Նահանգում ընդունված այս օրենքի խախտման համար, պորտալի տեղեկատվությամբ, նախատեսվում է մինչեւ 12 ամիս բանտարկություն եւ 22 հազար ավստրալական դոլարի (15 հազար ԱՄՆ դոլար) տուգանք։

Օրենքը, որն առաջարկվել էր անցած տարի եւ ուժի մեջ կմտնի կես տարի հետո, արգելում է սվաստիկայի պատկերումը հանրային վայրերում, բացի կրոնական նպատակներով օգտագործումից, այդ թվում բուդդայականների եւ հինդուիստների կողմից։ Այդ կրոններում սվաստիկան խաղաղության եւ հաջողության սրբազան խորհրդանիշն է։

Սակայն, ինչպես պարզաբանել է Վիկտորիա նահանգի դատախազությունը, խոսքն այն մասին չէ, որպեսզի սվաստիկանի պատկերը թույալտրվի, օրինակ, շապիկների վրա։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, նացիստական խորհրդանշաններն արգելող օրենքը նախատեսում են կիրառել նաեւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս եւ Քվինսլենդ նահանգներում։ 

Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica