close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցականներ Արամայիս Մխիթարյանն ու Ալեքսան Ալեքսանյանը գրավի դիմաց ազատ կարձակվեն

Քաղաքական

22 Հունիսի 2022, 19:35
 Դաշնակցականներ Արամայիս Մխիթարյանն ու Ալեքսան Ալեքսանյանը գրավի դիմաց ազատ կարձակվեն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել ՀՅ Դաշնակցության Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանին եւ անդամ Ալեքսան Ալեքսանյանին։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը, որի ժամանակ ապօրինաբար բերման են ենթարկվել կուսակցության Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մխիթարյանը եւ անդամ Ալեքսանյանը։

Դատարանը որոշում էր կայացրել 2 ամսով կալանավորել Ալեքսանյանին և Մխիթարյանին։

Հունիսի 7-ին էլ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց  ՀՅԴ Արմավիրի «Արամ Մանուկյան» Մարզային կոմիտեի նախագահ  Արամայիս Մխիթարյանի կալանավորման օրինականության հարցը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը։

Հիշեցնենք, որ դաշնակացական երկու գործիչներն էլ Արցախյան երեք պատերազմների մասնակիցներ են։


Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica