close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միակ հրաշալի բանը, որ իշխանությունն արել է՝ «Ինչպես կործանել պետությունը» վերտառությամբ դասագիրք ստեղծելն է. Գասպարյան

Քաղաքական

22 Հունիսի 2022, 16:19
 Միակ հրաշալի բանը, որ իշխանությունն արել է՝ «Ինչպես կործանել պետությունը» վերտառությամբ դասագիրք ստեղծելն է. Գասպարյան

 Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իրմ էջում գրել է

«Ուզում եմ գովել իշխանությանը: Զարմացա՞ք: Միակ հրաշալի բանը, որ արել են՝ «Ինչպես կործանել պետությունը» վերտառությամբ դասագիրք ստեղծելն է:

Նոր դուրս եկա բլոկից: Միևնույն է՝ էլի ասելու եմ:

Դուք՝ իշխանություն հորջորջված թյուրիմացություն, 30 դահեկանի համար ձեր ոտքերը լիզող քաղաքացիական համհարզների ու ագիտպրոպի հետ միասին, հիշվելու եք որպես՝ «ձեր վզին դրած» միաբջիջներ: ալիևն էլ է դրել ձեր վզին, էրդողանն էլ, Պուտինն էլ, դուք էլ՝ միմյանց:

Դուք ոչ հացի արժեք գիտեք, ոչ էլ հայրենիքի ու պետության ընկալում: Այդպես էլ ապրեք՝ սողալով, դատարկ դհոլի զրնգուն ձայնով, իրար գովելով, փառաբանելով ձեր խրտվիլակ ու անհայրենիք շեֆին:

 Պետությունը լինելիության խնդրի առաջ է, իսկ դուք, ձեր գոյությունը քարշ տալու համար, Մոսկվայի ու Բրյուսելի դռների արանքում, ձեր սեփականության պահպանման համար կուրծք եք ծեծում, ծախու ապրանքներ: Արդարադատությունի՞ց եք խոսում, լու՞րջ:

 ՀԳ. «Ժողովրդավարության բաստիոն», «Արդարադատության բնօրրան՝ Հայաստան» թեզերն էլ սիրուււււււււն փաթեթավորեք ու ...»։

Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica