ԴԱՀԿ-ն առգրավել և վաճառում է տրուսիկներ
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ վարկերի և պարտքերի տակ ճկռող քաղաքացիներից խոսելով: Նա ասում էր, որ մարդկանց օգտագործում են, խլում գույքն ու ունեցվածքը, հետո խոստացավ վարկային համաներում հայտարարել, բարենպաստ դաշտ ստեղծել, մի խոսքով՝ մարդկանց կյանքը բարելավել:
Հիմա՝ այդ խոստումներից արդեն չորս տարի անց, առաջարկում ենք մի պարզ օրինակով հասկանալ, թե ինչ փոխվեց: Ուսումնասիրենք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկային աճուրդը: Նշենք, որ այստեղ տեղադրված են այն իրերը, որոնք առգրավված են քաղաքացիներից ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով:
Այսպես՝ այստեղ վաճառվում է 904 անշարժ գույք, այդ թվում՝ վարելահողեր, պտղատու այգիներ, բնակելի տներ, բնակարաններ, անասնագոմ: Ոսկերչական և այլ արժեքավոր իրեր՝ 277 հատ, հաստոցներ և սարքավորումներ՝ 10: Վաճառվում է ալկոհոլային խմիչք՝ կոնյակ։ Մատիտի սրիչի մեկնարկային գինը 2200 դրամ է։ Աճուրդի է հանվել նաև ռետին, պատի ջահ, վագոն տնակ՝ 95 հազար դրամ:
Ամենահետաքրքրականը նաև այն է, որ առգրավվել և վաճառքի են հանվել կանացի և տղամարդու վարտիքներ: