close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապարանում այսօր հուղարկավորել են կրակոցներից սպանված Համիկ Միքայելյանին եւ Տիգրան Հարությունյանին

Հասարակություն

22 Հունիսի 2022, 15:54
 Ապարանում այսօր հուղարկավորել են կրակոցներից սպանված Համիկ Միքայելյանին եւ Տիգրան Հարությունյանին

Ապարան համայնքում այսօր՝ հունիսի 22-ին, հուղարկավորել են երեք օր առաջ հնչած կրակոցներից սպանված 27-ամյա  Համիկ Միքայելյանին եւ Տիգրան Հարությունյանին։ Այս մասին  տեղեկացանք Ապարանի համայնքապետարանից։

Նշենք, որ արյունալի դեպքից հետո Ապարանում եւ հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ մարզում վենդետայի վտանգ կա․ զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների պահվածքը։

Սպանված տղաներն ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում, Տիգրան Հարությունյանը` Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 7 քաղաքացի:  Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր, իսկ 6 հոգի տեղափոխվել էին Երեւանի բժշկական կենտրոններ: Ժամեր անց, սակայն, մահացել էր եւս մեկ քաղաքացի։

 Հարուցված քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա Արմեն Հովհաննիսյանը, որը Ձորագլուխ համայնքից է։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նա եղբոր հետ շաբաթ օրը` երեկոյան 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը 32-ամյա տղամարդը եղբոր եւ մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան: Ավելի ուշ՝ երեկոյան, վիճաբանությունը շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխվել են Երեւանի բժշկական կենտրոններ:

 Լրատվամիջոցների տեղեկություններով՝ եղբայրները եղել են Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել է նրանից, որ Ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, կան տեղեկություններ, որ նրանք կրակել են ոչ թե որսորդական հրացանից, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ «Կալաշինիկով» տիպի ինքնաձիգից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր եւ իր ընտանիքի անդամների մասնակցությունը միջադեպին։ Այս տեղեկությունները կեղծ է որակել նաեւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

 Նշենք, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեaկան գործ։

Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica