close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարժումն առնվազն այս փուլում կանխել է հնարավոր կապիտուլյացիոն փաստաթղթերը․ Արթուր Վանեցյան

Քաղաքական

22 Հունիսի 2022, 12:08
 Շարժումն առնվազն այս փուլում կանխել է հնարավոր կապիտուլյացիոն փաստաթղթերը․ Արթուր Վանեցյան

«Իշխան Սաղաթելյանն առաջին օրվանից նվիրումով, անձնազոհ մտել է պայքարի մեջ և շարունակում է պայքարը: Նա ահռելի գործ է արել»,-այս մասին Հանրային ՀԸ եթերում նշել է Արթուր Վանեցյանը:

Հաղորդավարի դիտարկմանը, որ  Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուց օրեր առաջ Սերժ Սարգսյանն ակնարկեց, որ Իշխան Սաղաթելյանն է շարժման առաջնորդը, ըստ այդմ՝ ինչո՞ւ հենց նա, այլ՝  ոչ այլ մեկը, Արթուր Վանեցյանը պատասխանել է․

«Շարժման մեջ առաջնորդներ չկան, շարժման մեջ չկան կուսակցական դրոշներ, կուսակցական պատկանելիություն: Երբ ապակենտրոն ցանցային պայքարից բոլորը միավորվեցին Ֆրանսիայի հրապարակում, թե՛ ես, թե՛ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էինք, որ այստեղ չկան կուսակցական դրոշներ, ազգային պայքար է և մենք բոլորս պայքարելու ենք մի նպատակի համար: Հիմա՝ հայտարարվեց Իշխան Սաղաթելյանը՝ առաջնորդ: Իշխան Սաղաթելյանը փաստացի իրականացնում էր ողջ կոորդինացիոն և կազմակերպչական աշխատանքը, մշտապես ամփոփում էր հանրահավաքները, Իշխան Սաղաթելյանը մեծ գործ է արել» ,- նշել է  Վանեցյանը:

«Հայրենիք» կուսակցության նախագահը նաև կարևորել է՝  մեկ նպատակի շուրջ համախմբվելու, սակայն տարբեր ուղղություններով նույն նպատակին հասնելու  մասին։

«Մեր հիմնական նպատակը չի փոխվել՝ ունենալ անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ, և այս նպատակին հասնելու համար նախ պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, հետո նոր կառուցել մեր պատկերացրած անվտանգ երկիրը»,-ասել է նա՝ հատկանշելով, որ այս փուլում պատգամավորական մանդատն իր համար այլևս այն արդյունավետ գործիքը չէ, որը կարող է օգտագործել  հիմնական նպատակին հասնելու համար։

Արթուր Վանեցյանը չի համաձայնել հաղորդավարի հարցին, թե շարժումը չի հաջողել։ Նա նշել է, որ շարժումը պարզապես այս փուլում չի հասել իր նպատակին և շարունակում է պայքարը։ Ըստ նրա՝ շարժումն առնվազն այս փուլում կանխել է հնարավոր ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերը, նաև միջազգային հանրությանը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող գնալ միակողմանի զիջումների, չի կարող Հայաստանը տանել երկրորդ կապիտուլյացիայի։

 «Ես լինելու եմ այս պայքարի մեջ մինչև մեր վերջնական նպատակին հասնելը։ Դա կլինի, Ազատության հրապարակում, Ֆրանսիայի հրապարակում, գյուղում, քաղաքում, թե որտեղ, դա կարևոր չէ։ Ես Ազատության հրապարակում ասել եմ, որ ես խորհրդարան չեմ վերադառնալու, և ես խորհրդարան չեմ վերադառնում, շարունակում եմ իմ գործունեությունը»,– ասել է նա։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica