close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անբարոյականությունը որոշների համար դարձել է նորմ․ Արտակ Զաքարյան

Քաղաքական

20 Հունիսի 2022, 23:44
 Անբարոյականությունը որոշների համար դարձել է նորմ․ Արտակ Զաքարյան

Այսօր ՔՊ բանդիտական որջի դիմաց, 3000-ից ավելի քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում ընդդեմ քաղաքական դրդապատճառով իրականացված սպանությունների: Չորս երիտասարդներ զոհվել են, որովհետև ունեին քաղաքական դիրքորոշում: Գուցե նաև զրույցի ընթացքում տաքացել ու հայհոյել են, իսկ այս ընթացքում քանի՞ հայուր հազարավոր քաղաքացիներ հայհոյել ու հայհոյում են դավաճանին: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«Ինչու՞ եմ գրել անբարոյականության մասին: Որովհետև նաև ոստիկանության մեղքով են զոհվել այդ չորս տղաները: Իսկ ՔՊ գրասենյակն ապօրինաբար պաշտպանող (պետական օբյեկտ չէ) ոստիկաններից մի մայոր, ռեխը մինչև ականջները բաց արած, հրճվում էր այնպես, կարծես սպանությունը տեղի է ունեցել այլ մոլորակի վրա: Երևի իր լակոտներին դեռ չեն հասել, դրա համար էր ուրախացել փսլնքոտ մայորը:

Ժանիքները բացած ծիծաղող մայորն իհարկը տեղում, ճակատին ասված խոսքերով արժանացավ վրդովված քաղաքացիների հանդիմանություններին: Բայց փաստը մնում է փաստ, որ բիրտ ուժ կիրառած ոստիկանության չպատժվող գործողությունները որոշների համար վերածվել են լկտի պահվածքի»,- գրել է Զաքարյանը:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica