close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արժեքները ստորադասական են աշխարքաղաքական շահերին, ինչը միամիտների համար է հայտնություն․ Ստեփան Դանիելյան

Հասարակություն

17 Հունիսի 2022, 20:30
 Արժեքները ստորադասական են աշխարքաղաքական շահերին, ինչը միամիտների համար է հայտնություն․ Ստեփան Դանիելյան

Ուկրաինան ու Մոլդովան շատ հարցերում Վրաստանից ետ են, անգամ Հայաստանին են զիջում, սակայն Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ են տալիս, իսկ Վրաստանին՝ ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Կարևոր է հասկանալ, թե դա ինչ է նշանակում։ Եթե ԵՄ-ն արժեքների վրա հիմնված միություն է, ապա նման բան չպետք է տեղի ունենար, սակայն եթե ԵՄ-ն աշխարհաքաղաքական նախագիծ է, ապա այդ քաղաքականությունը հասկանալի է դառնում, արժեքները արժեքներ, իսկ քաղաքական շահերն առաջնային են։

Վրաստանը Հարավային Կովկասում է, որը Ռուսաստանի ու Թուրքիայի ազդեցության ոլորտն է (Իրանը պահում ենք մտքում) և իր աշխարհաքաղաքական նշանակությունն այդ դաշտում է որոշվում, այսինքն Վրաստանին ԵՄ ընդունելու նախագիծը նշանակում է կոնֆլիկտ այդ երկրների հետ, իսկ Եվրոպայում այլ իրավիճակ է։ Եվրոպայում գնում է պայքար Ուկրաինայի ու Մոլդովայի համար։

Արևմուտքը Հարավային Կովկասում ուղղակի պայքարի մեջ չի ցանկանում մտնել, իսկ Եվրոպայում մտել է, ընդամենը սա է իրավիճակի բացատրությունը։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ երկու երկրներն էլ իրենց տարածքային ամբողջականությունն են զիջում դրա դիմաց, իսկ Վրաստանին դա էլ չօգնեց։

Ինչպես տեսնում ենք, արժեքները ստորադասական են աշխարքաղաքական շահերին, ինչը բնական է ու միամիտների համար է հայտնություն։

Հ․Գ․ Խեղճ Վիլսոն ․․․»,- գրել է Դանիելյանը:

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica