close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլը «ավետիս» ուներ հայ ժողովրդին` «ոչ մի երաշխիք չկա, որ պատերազմ չի լինի». Լիլիթ Գալստյան

Հասարակություն

16 Հունիսի 2022, 15:00
 Նիկոլը «ավետիս» ուներ հայ ժողովրդին` «ոչ մի երաշխիք չկա, որ պատերազմ չի լինի». Լիլիթ Գալստյան
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱԺ-ում ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՑ ն-ը
 
Շատ պարզ բառերով ծանր, շատ ծանր ու կործանարար բաների մասին ասեմ․․․
 
Հիշում ե՞ք, ձեզ համոզում էին, թե Արցախը տանք՝ հանգիստ կապրեք։ Նյութապաշտ ու անհայրենիք ստահակների մի ոհմակ այս թեզն ապացուցելու համար անգամ կասկածի տակ դրեց Արցախի հայկականությունը՝ թշնամանք ու ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ։
 
Մենք գոռում-գոչում էինք՝ Արցախը տալով բացում ենք մեր թիկունքը, զոհաբերում ենք մեր անվտանգությունը, Արցախը մեր վահանն է, Արցախի անկումով հայաթափվում է Արցախը և բացվում թուրքի ճանապարհը դեպի Երևան․․․ Այս պարզ միտքն ասում էինք ու ասում ենք շարունակ, տարբեր ձևակերպումներով ու բառերով։
 
Մենք՝ Արցախ-Հայաստան-Հայրենիք ու Պետություն, դրանք՝ լափաման ու նախկին։
 
Թե բա՝ խաղաղություն։ Խորհրդարանի վերջին օրը նա «ավետիս» ուներ հայ ժողովրդին, ընդորում գրավոր պատրաստված շատ հստակ ասելիք՝ Արցախը տվեցի, բայց սա դեռ վերջը չէ, ոչ մի երաշխիք, որ պատերազմ չի լինի։
 
Սրանք պատահական բառեր չեն․․․ Այս բառերի, իրականում՝ շարունակվող դավաճանության և պետության կործանումի հետևում, պատսպարվել է ու արդարանում է ձեր տված ձայնով։
 
Իրականում ձեզ, ինչպես միշտ, ստել է։ Իրենց նախընտրական ծրագրում խոստացել էին «Անջատում հանուն փրկության»։
Եվ, ինչպես միշտ՝ էլի նախկիններն են մեղավոր․․․
 
Սողացող դավաճանություն․․․

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica