close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիմադրության շարժման պայքարը հետաձգել է արցախյան խնդրում հակահայ որոշումների ընդունումն ու իրականացումը. ՀՊՄՀ պրոֆեսորի դիտարկումները

Հասարակություն

16 Հունիսի 2022, 00:08
 Դիմադրության շարժման  պայքարը հետաձգել է արցախյան խնդրում հակահայ որոշումների ընդունումն ու իրականացումը. ՀՊՄՀ պրոֆեսորի դիտարկումները
Պատմաբանի դիտարկում.
 
Նախ պետք է խնդրեմ, որ համբերությամբ կարդալ, և հետո հագիստ դատել…
 
1920-ականների երկրորդ կեսին նկարիչ Մարտիրոս Սարյանի «կապավորությամբ» Ֆրանսիայի՝ Գերմանիայի սահմանին մոտ գտնվող փոքրիկ քաղաքի խուլ սրճարաններից մեկում գիշերով հանդիպում են Հայաստանի առաջին Հանրապետության նախկին վարչապետ, տարագրության մեջ գտնվող դաշնակցական Սիմոն Վրացյանը և նրա զարմիկ՝ Խորհրդային Հայասատանի նախկին վարչապետ (ժողկոմխորհի նախագահ), Անդրֆեդերացիայի ժողկոմխորհի նախագահի տեղակալ բոլշևիկ Սարգիս Սրապիոնյան-Լուկաշինը:
 
Մանկությունն ու պատանեկությունը միասին Նոր Նախիջևանի հայկական գյուղերում անցկացրած զարմիկները արդեն ուսանողության տարիներին քաղաքական հակադիր ճամբարներում հայտնվեցին և վերջում դարձան քաղաքական թշնամիներ:
 
Չնայած քաղաքական թշնամությանը, թե Վրացյանը, և թե Սրապիոնյան-Լուկաշինը անձնական ատելություն չունեին միմյանց նկատմամբ: Թերևս դա, բայց առավելաբար հայկական պետության և պետականության հանդեպ ունեցած նրանց պատկառանքը ստիպեց, որ երկար տարիներ միմյանց հետ չշփվելուց հետո հանդիպեն և խոսեն հայկական պետությունից:
 
Ֆրանսիական սահմանային քաղաքի խուլ սրճարանի գիշերային երկու հաճախորդների զրույցը մոտավորապես հետևյալ կերպ է ավարտվել. Լուկաշինը խնդրեց Վրացյանին, որ շարունակեն ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի էջերում քննադատել Խորհրդային Միության ղեկավարության քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Դա պետք էր Խորհրդային Հայաստանին, որպեսզի կարողանային հանրապետության տնտեսական վերաշինության համար հեշտությամբ որոշ ծրագրեր կորզել Մոսկվայից: (Օրինակ՝ վրացի բոլշևիկները վարպետորեն օգտագործում էին իրենց մենշևիկյան տարագիր ընդդիմության քննադատությունը):
 
Ըստ էության, տարագրության մեջ հաստատված Դաշնակցական գործիչները խորհրդային կարգերի անխնա քննադատությամբ ստիպում էին Մոսկվային ուշադիր լինել Հայաստանի հանդեպ, և դա խոստովանել է խորհրդահայ պետական գործիչը:
 
Պետք է փորձեմ այս տեսանկյունից գնահատել Դիմադրության շարժման նախորդ շուրջ մեկուկես ամսվա պայքարը:
 
Ես համարձակություն ունեմ մտածելու, որ ընդդիմության ծավալած պայքարի արդյունքում որոշակիորեն կամ մեղմվել կամ հետաձվել են արցախյան խնդրում հակահայ որոշումների ընդունումն ու իրականացումը (կապ չունի, թե ով կամ ովքեր են այդ որոշումն ընդունողները): Իսկ սա այս պահին հայկական պետությանը շատ էր պետք և էլի է պետք գալու: Ընդդիմության քննադատության արդյունքում պետությունը հայտնվել է ավելի նպաստավոր, կամ թերևս ավելի քիչ վտանգավոր դիրքում: Սա միգուցե ժամանակավոր է, բայց դրական պետք է գնահատել թեկուզ այդ ժամանակավորը: Իսկ որպեսզի ավելի մեծ արդյունք լիներ, պետք է հրապարակում ավելի շատ մարդիկ միանային շարժմանը:
 
Շարժման մյուս դրական արդյունքը պետք է համարել հայ ժողովրդին թմբիրից հանելը: Թե Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախում և թե սփյուռքում մարդիկ, այլևս առաջվանը չեն: Զգացվում է մեջքը ուղղելու, մեզ հարվածողին զարկից զրկելու կամքը և ցանկությունը: Դա զգում ենք թե մենք, թե թշնամին, և թե երրորդ կողմը: Անշուշտ դեռ շատ անելիք կա մեր պատիվը վերականգնելու, Հեյդար Ալիևի որդու՝ Իլհամի պորտը տեղը դնելու, կորցրածըետ բերելու համար: Բայց սառույցը կոտրելու նշանները երևում են:
 
Վերոնշյալ երկու հանգամանքը կարևոր են շարժումը դրական գնահատելու համար: Պետք է ըստ արժանվույն գնահատել հակտապես երիտասարդների անմնացորդ նվիրումը: Այս պահին զերծ կմնամ քաղաքական դավադրապաշտությունները, շարժման մասնակից առանձին անձանց հասցեին հնչեցված ավելի շատ անիրավի մեղադրանքները մեկնաբանելուց: Որովհետև ինձ համար սա անձերի շարժում չէ:
 
Իմ կարծիքով, պետք է շարունակել պայքարը, որովհետև դաշնակցական Ռուբեն Տեր-Մինասյանի դիպուկ բնորոշմամբ առաջադիմությունը ծնունդ է պայքարի, իսկ պայքարից հոգնողը պիտի մահանա:

Խաչատուր Ստեփանյան

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ,

պ.գ.դ., պրոֆեսոր

Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica