close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանի ճուտիկների ճակատագիրը սկսվում է նշմարվել․ Ղազարյան

Հասարակություն

15 Հունիսի 2022, 23:07
 Նիկոլ Փաշինյանի ճուտիկների ճակատագիրը սկսվում է նշմարվել․ Ղազարյան

Հուսով եմ այս հանցագործությունն, անպայման, կբացահայտվի և բոլորին պարզ կդառնա, թե նաև ինչ ընտրախախտումներով է Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին ապօրինաբար զավթել իշխանությունը և այն ծառայեցնում հայ ժողովրդի թշնամիների շահերին։ Թեմայի մասին այլ մանրամասներ է հայտնում ՀՀ նախկին մարզպետ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում։

«Նիկոլ Փաշինյանի ճուտիկների ճակատագիրը սկսվում է նշմարվել

2022 թվականի հունիսի 15-ին ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝դատավոր Գ․Ստեփանյանի նախագահությամբ բավարարեց մեր բողոքը, որով դատարանին խնդրել էինք ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ՀՈԲ-ի պետ Վ․Սահակյանի և ՀՀ դատախազության Վայոց ձորի մարզի դատախազ Ա․Ավետիսյանի որոշումները, որոնցով նրանք հրաժարվել էին քրեական գործ հարուցել մի դիմումի հիման վրա, ինչը վերաբերվում էր 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու հանդիսացող ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից հավի ճտեր, որպես ընտրակաշառք բաժանելու, ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ, որը նա իրականացրել էր պաշտոնական դիրքի չարաշահման հետ միասին՝ ենթադրյալ հանցագործությանը մասնակից դարձնելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի մի շարք աշխատակիցների, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատակիցների։ Դատարանը պարտավորեցրել է դատախազությանը հարուցել քրեական գործ և իրականացնել գործի համակողմանի ուսումնասիրություն, հայտնաբերել ենթադրյալ հանցագործության բոլոր մասնակիցների և ենթարկել պատասխանատվության։

Նախընտրական շրջանում, որպես ընտրակաշառք, ճտեր բաժանվել են բոլոր մարզերում, իսկ բոլոր մարզպետները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված են եղել որպես ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուներ։

Հուսով եմ այս հանցագործությունն, անպայման, կբացահայտվի և բոլորին պարզ կդառնա, թե նաև ինչ ընտրախախտումներով է Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին ապօրինաբար զավթել իշխանությունը և այն ծառայեցնում հայ ժողովրդի թշնամիների շահերին»,-գրել է նա։

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica