close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիմար մեկնաբանություններին արձագանքելու ժամանակ չունեմ. գնում եմ «Արթիկ» ՔԿՀ՝ ընկերներիս տեսակցության. Սաղաթելյան

Քաղաքական

15 Հունիսի 2022, 11:53
 Հիմար մեկնաբանություններին արձագանքելու ժամանակ չունեմ. գնում եմ «Արթիկ» ՔԿՀ՝ ընկերներիս տեսակցության. Սաղաթելյան

Գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժևորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նաեւ հավելել է. «Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։

Հ.Գ. Այժմ գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝ ընկերներիս տեսակցության, օրվա երկրորդ կեսին գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով:

Հ.Գ. 2 Ամեն դեպքում երեկվա ծավալուն ելույթս տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում, ովքեր ցանկանում են, կարող են ծանոթանալ։

Նահանջ չկա, հետքայլ չկա։

Ոգով, Աստծով, մինչև վերջ»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica