close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթիկում վետերանների միության շենքի դեպքն ավելի է խճճվում․ Արսեն Բաբայան

Հասարակություն

13 Հունիսի 2022, 23:36
 Արթիկում վետերանների միության շենքի դեպքն ավելի է խճճվում․ Արսեն Բաբայան

Այսօր տեղեկացրել էի, որ հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը լուր է տվել, որ Արթիկի վետերանների միության շենքում գիշերը ոճրագործություն է գրանցվել: Մասնավորապես, իմ համոզմամբ ադրբեջանցիների խումբը, կոտրելով միության դուռը ներս են մտել և այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի զոհերի լուսանկարները: Այս մասին Տելեգրամում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Պարզվում է ոստիկանությունը հայտնել է, թե իբր հրդեհը բռնկվել է հոսանքի լարերի կարճ միացման պատճառով, մինչդետ միության շրջակայքի բնակիչները և Կարապետ Պողոսյանի հրապարակած լուսանկարը փաստում են, որ միության տարածքը տևական ժամանակ է հոսանքազրկված է:

Իսկ ամենատարօրինակն այն է, որ շենքի ներսի պատին հայտնաբերվել է հայհոյանք պարունակող գրառում, որը եղեկ է լատինատառ:

Ոստիկանության հորինած պատմությունն այս դեպքն ավելի է խճճում և ավելի ամրապնդում համոզմունքս, որ գործ ունենք հենց ադրեբջանցիների հետ, քանզի որևէ հայ այդպիսի արարք չէր կատարի»,- գրել է նա:

 

Տես նաև՝  Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք և այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները:


Տես նաև՝  Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Արթիկի Վետերանների խորհրդի շենքում:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica