«Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է»․ հունիսի 14-ին հանրահավաք է լինելու
Հասարակություն

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ հունիսի 14-ին Երևանում հանրահավաք է լինելու։
«Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող»,- գրել է Սաղաթելյանը՝ կոչ անելով հունիսի 14-ին՝ ժամը 19։30-ին, միանալ Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին։