close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամբողջովին հակասում են լրատվամիջոցների և լրագրողների էթիկայի սկզբունքներին․ Free News-ին ուղղված դիտորդ մարմնի եզրակացութունը

Հասարակություն

11 Հունիսի 2022, 16:13
 Ամբողջովին հակասում են լրատվամիջոցների և լրագրողների էթիկայի սկզբունքներին․ Free  News-ին ուղղված դիտորդ մարմնի եզրակացութունը
Դիմել էի «Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմնին»՝ քննության առարկա դարձնելու “FreeNews”/ «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքի ս․թ․ հունվարի 21-ի լրատվական հաղորդման ընթացքում լրագրող Դիանա Դավթյանի և նույն օրը «Ազատ շփում Գ․Ս-ի հետ հաղորդման» ընթացքում Գ․ Ս-ի կողմից հնչեցրած ատելության խոսքի, մարդու արժանապատվությունը վիրավորող, խոսքի ազատության և լրագրական էթիկայի հետ աղերս չունեղող վարքագծի առնչությամբ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։
Ստացել եմ հետևյալ հետևյալ արժանահիշատակ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, որն այս օրերին հրապարակելը խիստ արդիական է։
Կից Դիտորդ Մարմնի եզրակացության՝ ըստ էության ամենակարևոր 5-րդ և 6-րդ կետերն են․

5․Չցանկանալով այս եզրակացությամբ ևս տարածել հնչած վիրավորական արտահայտությունները՝ այսուհանդերձ, Դիտորդ մարմինը համարում է, որ ռեպորտաժի վերնագիրը,ոճը,պաթետիկան,ընտրված բառապաշարը,մանավանդ քաղաքական այս կամ այն ուժին պատկանելիությունն անհարկի շահարկելը և արտահայտությունները, որ հնչում են պատգամավորի հասցեին,ամբողջովին հակասում են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 5,2 կետում նշված՝ քաղաքական հատկանիշներով խտրականությունն ու ատելության խոսքը բացառելու պահանջին։

6․ Ելնելով վերոհիշյալից՝ Դիտորդ մարմինը խնդրո առարկա ռեպորտաժը, ինչպես նաև նույն առիթով «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման ընթացքում հնչած արտահայտությունները դիտարկում է ոչ թե որպես քնադատություն կամ սոսկ հաղորդման հեղինակի կարծիք, այլ լրատվամիջոցի հնարավորությունների օգտագործմամբ՝ մասնավոր հարաբերություններ պարզելու փորձ։ Իսկ սա իր հերթին հակասում է շահերի բախումից խուսափելու համընդհանուր սկզբունքին։

Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica