close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ծանր վիրավորանք»-ի ապաքրեականացումը «նախկինների» մշակած նոր Քրեական օրենսգրքի շնորհիվ է. Ռոբերտ Հայրապետյան

Հասարակություն

10 Հունիսի 2022, 22:40
 «Ծանր վիրավորանք»-ի ապաքրեականացումը «նախկինների» մշակած նոր Քրեական օրենսգրքի շնորհիվ է. Ռոբերտ Հայրապետյան

«Ծանր վիրավորանք»-ի ապաքրեականացումը ոչ ավել, ոչ պակաս «նախկինների» շնորհիվ է, որովհետև վերջիններիս մշակած նոր Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու սույն թվականի հուլիսի 1-ից, որտեղ պարզապես բացակայում է ծանր վիրավորանքի հանցակազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Անդրեասյան Կարենը նախանձելի թեթևամտությամբ հայտարարել է, որ սույն թվականի հուլիսի 1-ից «Ծանր վիրավորանք»-ի հոդվածը վերացվելու է:

Ի հիասթափություն կարենանդրեասյանականանմանների պետք է նշեմ, որ «Ծանր վիրավորանք»-ի ապաքրեականացումը ոչ ավել, ոչ պակաս «նախկինների» շնորհիվ է, որովհետև վերջիններիս մշակած նոր Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու սույն թվականի հուլիսի 1-ից, որտեղ պարզապես բացակայում է ծանր վիրավորանքի հանցակազմը:

Կարենին խորհուրդ եմ տալիս բարի փերու կերպարից դուրս գալ և զբաղվել ՔԿԱԳ-ների «պայթած» սերվերներով»:

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica