close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է ձևակերպենք մեր ազգային շահերը` հիմա փորձում ենք համակերպվել Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի, Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգին․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

10 Հունիսի 2022, 19:09
 Պետք է ձևակերպենք մեր ազգային շահերը` հիմա փորձում ենք համակերպվել Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի, Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգին․ Իշխան Սաղաթելյան

Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք ասել ենք որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք սերտ հարաբերություններ պետք է ունենանք Եվրամիության երկրների և Միացյալ Նահանգների հետ․ այս հարաբերությունները չպետք է կառուցվեն մեկը մյուսի հաշվին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսին:

«Սրանց գավառական ժուլիկությամբ գնալ Բրյուսել` ասել մի բան, Մոսկվայում՝ մեկ այլ բան, Վաշինգտոնում՝ մեկ ուրիշ բան, այդպես չես կարող երկրի արտաքին քաղաքականություն իրականացնել և այսօրվա շատ խնդիրների պատճառը նաև այդ քաղաքականության արդյունքն է: Մենք միջազգային գործընկերների համար անկանխատեսելի քաղաքականություն ենք վարում, և չկա նաև վստահություն : Գիտե՞ք խնդիրը որն է, որ հայկական կողմը չի նշում իր կարմիր գծերը, մենք պետք է ձևակերպենք մեր պետական շահը, մեր սկզբունքները և առաջնահերթությունները և առաջնորդվենք դրանով` ով մեր հետ է, ով կիսում է մեր կենսական անհրաժեշտության շահերը և առաջնահերթությունները, դրա շուրջ պետք է կառուցել հարաբերություններ: Ոչ թե հասկանանք Մոսկվային ինչ է պետք, արևմուտքին ինչ է պետք, Ադրբեջանին ինչ է պետք, Թուրքիային ինչ է պետք և մեր օրակարգը հարմարեցնենք դրան: Այստեղ է պրոբլեմը, պետք է ձևակերպենք մեր ազգային շահերը` մինիմալ պահանջներն ու առաջնահերթությունները, և գնանք այդ ուղղությամբ: Հիմա մենք փորձում ենք համակերպվել Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի, Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգին, դրա համար էլ ունենք այն ինչ ունենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica