close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իգոր Խաչատուրովի գործով նիստին դատավորը չի ներկայացել, ամեն ինչ անում են, մարդկանց ապօրինի կալանքի տակ պահելու համար. Վարդևանյան

Հասարակություն

10 Հունիսի 2022, 13:09
 Իգոր Խաչատուրովի գործով նիստին դատավորը չի ներկայացել, ամեն ինչ անում են, մարդկանց ապօրինի կալանքի տակ պահելու համար. Վարդևանյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը չի ներկայացել իր նշանակած դատական նիստին․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Պետք է տեղի ունենար Իգոր Խաչատուրովի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը։ Դատավոր Տիգրան Սիմոնյանը ժամը 10-ին պետք է գար, և նիստը մեկնարկեր։ Փաստաբան Միհրան Պողոսյանը ներկա է եղել նիստին, բայց որևէ դատավոր, այդ թվում՝ Տիգրան Սիմոնյանը, չի ներկայացել։ Դատավորը, լինելով դատարանում, չի ներկայանում իր նշանակած դատական նիստին։ Դատավորն ուզի-չուզի, պետք է նիստ նշանակի, որովհետև այսօր լրանում է եռօրյա ժամկետը, և դատավորը պարտավոր է դատական նիստը բացել», - ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, թե ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց ապօրինի կալանքի տակ պահեն։

Հիշեցնենք՝ Իգոր Խաչատուրովը կալանավորվել է մայիսի 20-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica