close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս մարդիկ չեն ասել մեր ժողովրդին, որ խաղաղության գինը հայրենազրկումն է, ուրեմն լեգիտիմ չեն․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

9 Հունիսի 2022, 20:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս մարդիկ չեն ասել մեր ժողովրդին, որ խաղաղության գինը հայրենազրկումն է, ուրեմն լեգիտիմ չեն․ Իշխան Սաղաթելյան

Մենք այսօր առավոտյան գնացինք ԱԳՆ, ուր ժամանում էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը և հստակ 3 ուղերձ փոխանցեցինք․ 1․ Հայ ժողովուրդը մերժում է Նիկոլի՝ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու քաղաքականությունը, 2․ Հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, 3․ Օրվա իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովրդի հավաքական դիրքրոշումը, մանդատ չունեն հայ ժողովրդից և նրանց հետ որևէ պայմանավորվածություն առոչինչ է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ։

Նա նշեց, որ դիմադրության բողոքին զուգահեռ տեղի ունեցող ճեպազրույցի ժամանակ ռուս լրագրողը հարց է ուղղել Արարատ Միրզոյանին՝ արդյո՞ք Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ․ Միզոյանն ասել է՝ չկա, որովհետև Հայաստանում նախորդ տարի այս օրերին տեղի են ունեցել ընտրություններ և այդ ընտրությունններից հետո ճգնաժամը հաղթահարվել է։ Սա իրենց հիմնական թեզն է, որով փորձում են փաստել, որ չնայած իրենց դավաճանությանը, խայտառակ պարտությանը և հայրենիքի կորստին իրենք ընտրություններով դարձել են լեգիտիմ։ Իշխան Սաղաթելյանը համաձայն չէ այս թեզի հետ։

«Անցյալ տարի այս օրերին ՔՊ-ն հայ ժողովրդին խոստացել է Արցախի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի իրացում, խոսել է դեօկուպացիայից և իրենց առաքելությունից այս հարցում։ Եվ չնայած վարչական լծակներով վերարտադրվել են, բայց մինչ այդ ժողովրդին խոստացել են մի բան, ընտրություններից հետո խոսել այլ բանից՝ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից։ Եթե այս ամենը վերընտրվելուց առաջ ասեին՝ կունենային ժողովրդի մանդատը, բայց քանի որ հետո են ասել՝ ուրեմն խզել են քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի հետ, նրանք լեգիտիմ չեն ու կապ չունեն այս ժողովրդի հետ։ Դուք լեգիտիմ չեք, որովհետև չեք կատարել ինչ խոստացել եք, իսկ վերջին հարցումով ժողովրդի 90 տոկոսը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այսինքն, այս մարդիկ չեն ասել մեր ժողովրդին, որ տարածաշրջանում խաղաղության գինը հայերնազրկումն է։ Մեր ժողովրդին խաբել են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մյուս հիմնավորումը, որ Արարատ Միրզոյանը բերել է՝ քաղաքական ճգնաժամ իբրև թե չլինելու հարցում այն է, որ ընդդիմության հավաքները սակավամարդ են։

«Ես Արարատ Միրզոյանին ասում եմ՝ երբեմն քո պատուհանից նայիր՝ տես քեզ քանի հազար ոստիկան է քեզ հսկում ու հասկացիր՝ ճգնաժամ կա՞, թե՞ ոչ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հետևաբար, ասաց նա, ելնեն օդ, իջնեն ցած՝ ճգնաժամը առկա է և չի վերանալու, քանի թուրք-ադրբեջանական ազդեցության գործակալները Ալֆայից մինչև Օմեգա չեն հեռացվել այս իշխանությունից։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica