close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանափոխությունից հետո լինելու ենք վստահելի դաշնակից մեր ռազմավարական դաշնակցի հետ. Մամիջանյան

Քաղաքական

9 Հունիսի 2022, 20:50
 Իշխանափոխությունից հետո լինելու ենք վստահելի դաշնակից մեր ռազմավարական դաշնակցի հետ. Մամիջանյան

Առավոտյան ակցիայի ժամանակ մենք ոչ թե բողոքում էինք, այլ՝ եղբայրական, դաշնակցային  պահաջատիրությունն էինք հայտնում։ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ ասացՀայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ այսօր շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթ էր իրականացրել։ Երթը պայմանավորված էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցով, որը եկել է մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

«Մենք դարեր շարունակ ռուսների հետ կողք կողքի ապրել ենք դաշնակցային ու այդպես է լինելու նաև իշխանափոխությունից հետո․ լինելու ենք ամուր, կանխատեսելի դաշնակից մեր ռազմավարական դաշնակցի համար։

Արցախը չի կարող լինել մանրադրամ համաշխարհային գեոպոլիտիկ խաղերում. Արցախը մանրադրամ չէ, հայրենիք է։ Անընդունելի է, որ մարդամեկը ծախու լրագրողի պես գնում է Բրյուսելում Մոսկվայից է բողոքում, Մոսկվայում բամբասում է Բրյուսելից․․․»,-ասաց Մամիջանյանը։

Անդրադառնալով Լավրովի և Միրզոյանի հանդիպմանը, Մամիջանյանը նկատեց․

«Արարատ Միրզոյանը Երևանում՝ ՀՀ մայրաքաղաքում չհամարձակվեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, պատկերացնո՞ւմ եք՝ դրսում ինչ է խոսում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica