Փաշինյանի մնալը հավասար է պատերազմի, հեռացնելը' խաղաղության. Վարդեւանյան
Քաղաքական

Մենք այսօր հերթական անգամ Հայաստան եկած բարձրաստիճան հյուրի մոտ փաստեցինք, որ Հայաստանի իշխանությունները լեգիտիմ չեն և չեն ներկայացնում ժողովրդին, սա նշանակում է, որ ինչ խոստում էլ տան, ինչ թուղթ էլ ստորագրեն դա առ ոչինչ է և իրավաբանական ուժ չունի: «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նրա համոզմամբ՝ շարժմանը հաժողվել է նաև միջազգային հանրության մոտ ֆիքսել, որ Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ:
Վարդևանյանի խոսքով՝ հերթական սուտն է բացահայտվել, ՀՀ իշխանությունները ընդունել են, որ հայ-թուրքական հարաբերություններում կան նախապայմաններ.
«Երբ ասում էինք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների չի լինելու, իշխանություններն ասում էին, թե չկա նման բան, նախապայմաններ չեն լինելու, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ երբ փորձագետները կարողացել էին ֆիքսել, որ իրականում նախապայմաններ կան, օրվա իշխանություններն այդ ժամանակ էլ գիտեին դրա մասին, իսկ հիմա արդ