close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փառուխի հետ կապված Լավրովի հայտարարությունը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. Աշոտյան

Հասարակություն

9 Հունիսի 2022, 18:09
 Փառուխի հետ կապված Լավրովի հայտարարությունը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. Աշոտյան

Երևանում ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ հարցի վերաբերյալ, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։ Այս մասին Facebbo-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ լրագրողներին խնդրելով դիմել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարություններ. «Արդյո՞ք  ՌԴ ԱԳ նախարարի տված ձևակերպումները ճիշտ են, թե՞ ոչ, այսինքն  հայ-ադրբեջանական  դելիմիտացիայի հանձնաժողովը զբաղվո՞ւմ է նաև Արցախի սահմանների դելմիտացիայով. եթե այո, ապա ի՞նչ սահմանների մեջ, եթե ոչ, ապա ե՞ս եմ սխալ հասկացել Լավրովին, թե Լավրովն է շփոթել  տեղանունները, կարող է խառնել է Փառուխը  Սև  լճի տարածքի, Ներքին Հանդի տարածքի հետ։ Չգիտեմ, սա պետք է պարզել»։

Նա նշեց, որ հնչել է պատասխան, որը ենթադրում է, եթե լրացուցիչ պարզաբանումներ դեռ չկան, որ հայ-ադրբեջանական դելիմիտացիոն հանձնաժողովը  զբաղվում է  նաև Արցախի սահմանի դելիմիտացիայով, այստեղ այլ հարցեր է ծագում։

Հիշեցնենք, որ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանելով հարցին, թե  ի՞նչ է անում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ, ասել է. «Ռուս զինծառայողները, և դրա մասին շատ լավ գիտեն մեր հայ գործընկերները, այդ հարցը համարում են առաջնահերթ»։

Սերգեյ Լավրովի խոսքով, այնտեղ որոշակի արդյունքներ կան՝ իրադրության դեէսկալացիայի առումով։ «Մեզ մոտ ըմբռնում կա, որ դելիմիտացիայի ուղղությամբ սկսվող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կդիտարկվեն ու անպայման կլուծվեն»,-ասել էր ռուսաստանցի պաշտոնյան։

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica