ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում ենք՝ բարով եք եկել, բայց իմացեք՝ ում հետ բանակցում եք չի ներկայացնում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքական

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթը մոտեցավ ՀՀ արտգործնախարարության շենքին, որտեղ նախատեսված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը հայ գործընկերոջ հետ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ոստիկանական հոծ շղթան գրեթե Դատախազության մոտից թույլ չտվեց, որ երթն առաջ շարժվի ու ընդհուպ մոտենա ԱԳՆ մուտքերին։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ուղերձները այդտեղից ելույթներով կփորձեն տեղ հասցնել։
«Մեր նպատակն այսօր շենք շրջափակելը չէ, այլ ներկայացնելն է, որ ինչքան էլ ասեն՝ քաղաքական ճգնաժամ չկա, քաղաքական ճգնաժամ կա, միջազգային ցանկացած պատվիրակություն ժողովրդի օրակարգին պետք է տեղյակ լինի և կլինի»,-ասաց նա։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ և՛ Լիտվայի, և՛ Չեռնոգորիայի նախագահների, և՛ նաև հիմա՝ Ռուսաստանի արտգործնախարարի դեպքում ակցիաների նպատակը ոչ թե թույլ չտալն է, որ շենք մտնեն, այլ ներկայացնելոը, որ այդ մարդիկ մեր հյուրերն են, ասում ենք՝ բարով եք եկել, բայց իմացեք՝ ում հետ բանակցում եք՝ չի ներկայացնում մեր ժողովրդին։
«Մենք խնդիր ունենք մեր երկրի շահերը պաշտպանելու, խոսք տեղ հասցնելու, մթնոլորտ տեղ հասցնելու և տեղ կհասնի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․