close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչ ոք չէր սպասում, որ առողջապահության նախարարը կարող էր արյուն տենչալ. դիտարկում

Հասարակություն

8 Հունիսի 2022, 22:16
 Ոչ ոք չէր սպասում, որ առողջապահության  նախարարը կարող էր արյուն տենչալ. դիտարկում
Ակնկալել, որ նիկոլական նախարարներից մեկը քաղաքական կամք կամ համարձակություն կունենա ու ինչ որ հարցի վերաբերյալ ինքնուրույն կարծիք կարտահայտի՝ միամտություն է։ Բոլորն էլ հասկանում են, որ առանց իրենց շեֆի իրենց դիմաց լոմբարդում քոռ կոպեկ էլ չեն տա։ Բայց երևի ոչ ոք չէր սպասում, որ թերևս ամենամարդասիրական ոլորտը համակարգող նախարարը կարող էր արյուն տենչալ։ Մարդը շնորհակալ է ոստիկաններից ու հիացած է նրանց նյարդերի ամրությամբ։ Ուրիշ էլ ի՞նչ էր տիկինն ակնկալում ոստիկաններից։ Գանգոսկրի կոտրվածքից անդին երևի մահն է։ Մա՞հ է տենչում․․․Դե, ինքը մահվան նկատմամբ որևէ հարգանք չունի։ Հիշենք, թե իր ենթակայության տալ գտնվող մորգում ինչ պայմաններում էին պահվում զոհված հերոսների աճյունները։ Դա իր և իր ՔՊական ընկերներին չի հետաքրքրում։ Փոխարենն իրենք շատ են հուզվել, որ մեր պատգամավորներն այդ նկարներն իր առաջ են փռել։ Նկարների համար հուզվել են, իսկ զոհերի՞․․․ Չէ, զոհերն իրենց չեն հետաքրքրում։ Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ այսօրվա կառավարության մասին՝ կարուսել քշող էկոնոմիկայի նախարար ու ոստիկանական սադիզմով հիացած նախարար։
 
Հ․Գ․ շատ հետաքրքիր է, տիկին նախարարը վերադարձրեց իր բաշխած ապօրինի պարգևավճարներ։ Չէ՞ք հավատում, որ տենց բան կարող է եղած լինել, կարդացեք հաշվեքննիչ պալատի ուսունասիրությունը։
 

ՀՅԴ անդամ,
 
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica