close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ․ Արամ Վարդևանյանը կարդաց ԵՄ դեսպանին ուղղված գրությունը

Քաղաքական

7 Հունիսի 2022, 11:52
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ․ Արամ Վարդևանյանը կարդաց ԵՄ դեսպանին ուղղված գրությունը

«Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով գնացին  ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն՝ փոխանցելու ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատրաստած գրությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ընթերցեց գրությունը, որը  պետք է պաշտոնական խողովակներով փոխանցվի ԵՄ դեսպանին։

Մինչ գրությունը ներկայացնելը նա ընդգծեց, որ հունիսի 3-ին հենց այդ հատվածում ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ։

«Հենց անմիջապես հարակից տարածքում ԵՄ դեսպանատանը․ սա այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից է, քանի որ հայ ազգը հայտնի է իր հյուրընկալությամբ, բայց ԵՄ դեսպանատան մոտ ոստիկանությունը նռնակ է օգտագործում՝ մեզ համար դա ամոթ է։ Բայց զարմանալի է, որ դեսպանատունը դրա մասին չի խոսում»,-ասաց նա։

Այնուհետև կարդաց գրությունը․ «Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են․ հուլիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ, այն է՝ «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, չնայած որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ և ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ պարտավոր էին օժանդակել խաղաղ հավաքի անցկացմանը։

Լուսաձայնային նռնակների կիրառումը իրականացվել է առանց նախնական զգուշացման, որի հետևանքով խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանակներում, այդ թվում՝ կանանց ու տարեցների մոտ, առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից կուսակցությունների ներկայացուցիչներ»։

Գրության մեջ նաև նշվում էր, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման հետևանքով, իսկ որոշ տեղեկություններով՝ կիրառված լուսաձայնային նռնակները եղել են ժամկետանց։

Ոստիկանության մի շարք ծառայողներ օրենքի կոպիտ խախտմամբ տարբերանշաններ չեն կրել։

Բիրտ և անհամաչափ ուժ է կիրառվել նաև ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ։

Արամ Վարդևանյանն ասաց՝ գրությունը կփոխանցվի՝ ակնկալիքով, որ ԵՄ դեսպանի կողմից կլինի պատշաճ արձագանք։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica