close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրային դժգոհությունները որքան ավելանում են, այնքան կառավարությունն «առատաձեռն» է դառնում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

7 Հունիսի 2022, 08:41
 Հանրային դժգոհությունները որքան ավելանում են, այնքան կառավարությունն «առատաձեռն» է դառնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային դժգոհությունները որքան ավելանում են, այնքան կառավարությունն «առատաձեռն» է դառնում։ Շաբաթներ առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց ուսուցիչների աշխատավարձերի իբրեւ թե բարձրացման մասին։ Իսկ շատ չանցած պարզվեց, որ խոսքն ատեստավորումը գերազանց անցածների մասին է, որոնց թիվը ներկայումս կարելի է մեկ ձեռքի վրա հաշվել, եւ 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ այսօր Հայաստանում պարզապես չկա։ Հիմա էլ դատավորների աշխատավարձն են ավելացնում՝ կառավարությունն առաջարկում է վճռաբեկ դատարանի դատավորների համար սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:

Փաշինյանը թերեւս փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը դատական համակարգում՝ փողով փակելով անհնազանդ դատավորների բերանները։ Նախագիծը երկու օրից կընդունվի ԱԺ արտահերթ նիստում։ Սրանով պետական բյուջեից տարեկան շուրջ 283 մլն 346 հազար դրամի լրացուցիչ միջոցներ կհատկացվեն դատական համակարգին։ Ինչպեսեւ սպասվում էր, իշխանությունը մինչեւ նստաշրջանի փակումը՝ հունիսի կեսերը, արտահերթ նիստեր կգումարի եւ կյանքի կկոչի աղմկահարույց նախագծեր։ Հունիսի 9-ի արտահերթի օրակարգում է նաեւ համայնքների հերթական խոշորացման նախագիծը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica