Ոստիկանները 7-8 հոգով կնոջ են ծեծել, գլխին են հարվածել, գցել գետնին. Վարդևանյան
Հասարակություն

Երեկ խայտառակ անհամաչափ ոստիկանական ուժ է կիրառվել ժողովրդի դեմ, պարզ է, որ նման գործողություն առանց Փաշինյանի ուղիղ ցուցման հնարավոր չէր: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Հարյուրավոր քաղաքացիներ են վնասվածքներ ստացել, բոլորը չէ, որ դիմել են հիվանդանոցներ, պատգամավորներից ևս կոտրվածքներ և սալջարդեր ստացածներ կան, բայց հիվանդանոց չեն դիմել: Ոստիկանական խմբերը 7-8 հոգով շրջապատում էին մեկ քաղաքացու և ծեծում էին: Ոչ մի տեղ գրված չէ, որ ոստիկանը կարող է մարդ ծեծել»,-ասաց նա: