Մենք առաջ ենք քաշել կարմիր գծեր, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր իշխանություն․ Արեգնազ Մանուկյան
Հասարակություն

«Իրականում մենք առաջ ենք քաշել կարմիր գծեր, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր իշխանություն, և դրանք պատահական չեն ընտրվել՝ հիմնված են Անկախության հռչակագրի, Սահմանադրության, խորհրդարանների ընդունած որոշումների, Արցախի ժողովրդի հանրաքվեի հիման վրա, և յուրաքանչյուր իշխանություն, որը սպասարկում է հայկական շահը, պարտավոր է հետևել այդ կարմիր գծերին»,- հայտարարեց Արեգնազ Մանուկյանը ճեպազրույցի ժամանակ՝ կոչ անելով յուրաքանչյուրին՝ դուրս գալ և պայքարել, քանի որ մենք կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առջև, հայ մնալ-չմնալու շեմին։