close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլը մարդու կյանքով քվե հավաքող է. Մամիջանյան

Քաղաքական

31 Մայիսի 2022, 21:56
 Նիկոլը մարդու կյանքով քվե հավաքող է. Մամիջանյան

Անցնող օրերին մեր ամբողջ ներքաղաքական կյանքը պտտվում է երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության շուրջ, ու այդպես էլ պետք է լինի, որովհետև Հայաստանի ներքաղաքական կյանքը պետք է պտտվի հայկական օրակարգի շուրջ, ոչ թե սնդիկի մասին օրենքի, ԶԼՄ-ների սահմանափակումների, մեկ էլ այս երեսփոխաններին անվտանգության երաշխիքներ տալու շուրջ, «Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ չի պատկերացնում՝ աշխարհում կարո՞ղ է լինել գոնե մեկ հայ, որը դեմ լինի այդ հայտարարությանը։

«Մենք խոսում ենք, որ Հայաստանը պարտավոր է աջակցել Արցախի ինքնորոշմանը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հիշեցրեց Մամիջանյանն ու հավելեց՝ իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը համարձակություն չունեցավ արտաբերել այդ ձևակերպումը։

«Բոլորդ վախենում եք արտաբերել այդ միտքը, կարողացաք այնպես անել, որ արդեն կլինի մեկ տարի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի միջազգային կառույց այլևս չի խոսում։

Ավելին, հասցրել եք նրան, որ արդեն խոսում են Արցախում «բնակվող էթնիկ հայերի» իրավունքի մասին, հասցրել եք նրան, որ մեր Արցախն անվանում են «Ղարաբաղի շրջան»։ Ա՛յ դրա համար ենք մենք սա պահանջում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա անդրադարձավ նաև հայտարարության այլ պահանջների, դրանցից մեկը հուսալի ցամաքային կապն է Արցախի հետ։

«Բացատրեմ՝ ինչու․ որովհետև այս պահին Հայաստանի ու Արցախի ցամաքային կապի լայնությունը, ըստ կապիտույլացիոն հայտարարոթյան, 5 կմ է։ Որպեսզի պատկերացնեք՝ 5 կմ-անոց միջանցքը կարելի է խոցել ծանր գնդացիրով։ Սա ոչ միայն անվտանգություն չէ, սա խայտառակություն է»,- ասաց ընդդիմադիր գործիչն ու հիշեցրեց՝ Ալիևն էր հայտարարել, որ ՀՀ նախորդ իշխանության հետ բանակցած պայմաններում Լաչինն ու Քարվաճառը հավերժ մնալու էին հայկական։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նշեց նաև՝ հայտարարությամբ պահանջում են ՀՀ կողմից Արցախի անվտանգության և իքնորոշման երաշխիքներ, այնինչ Հայաստանի իշխանություններն այսօր Արցախին միայն ֆինանսական օգնություն են հատկացնում, վերածվել են ՀԿ-ի, իսկ անվտանգության ուղղությամբ ոչինչ չեն անում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica