close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլարից ավելի․ Արեգնազ Մանուկյան

Քաղաքական

31 Մայիսի 2022, 20:13
 Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլարից ավելի․ Արեգնազ Մանուկյան

Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլար. այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: 

Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

«Ողջու՛յն սիրելի հայրենակիցներ,

Մենք դուրս ենք եկել պայքարի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր ժողովրդի: Ես ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես երկու երեխաների մայր ու Հայաստանի քաղաքացի եմ խոսում: Ես մեկն եմ ձեզանից, ով կորցրել է իր հանգիստը: Սիրտս տանջվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է մեր երկիրը մատաղացու գառան կարգավիճակով հայտնվել թուրք-ադրբեջանական օրակարգի զոհասեղանին:

Հայ ժողովուրդը և մեր երկիրը դավաճանվել են, ստի ու կեղծիքի զոհ դարձել: Սրանք իշխանության եկան մեր պատմությունը, մեր հերոսներին կեղծելով: Խոսում էին թալանից, բայց այնպիսի թալանի ենթարկեցին Հայաստանն ու Արցախը, ինչպիսին որ հայ ժողովուրդը երևի մոնղոլ-թաթարական արշավանքների ու օսմանյան կայսրության օրոք է տեսել:

Նիկոլ Փաշինյանը տապալեց Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները, Հայաստանին ու Արցախին մենակ թողեց մեր թշնամիների դեմ, հնարավորություն տվեց Թուրքիային ու Ադրբեջանին հարձակվել: 44-օրյա պատերազմն ու դրա արդյունքները դավաճանության, հիմարության, դիլետանտության համադրություն էին:

Արդեն կան հաշվարկներ, թե որքան վնաս է տվել Նիկոլը մեր երկրին: Խոսքը միայն մարդկային կյանքերի ու տարածքների մասին չէ: Եթե ֆինանսական լեզվով ասենք, ապա խոսվում է ավելի քան 100 միլիարդ դոլարի մասին:

Ժողովո՛ւրդ ջան, պատկերացրե՛ք: Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլարից ավելի: Կրկնում եմ՝ 100 միլիարդ դոլար: Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք՝ քաղաքներ և գյուղեր: Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի կորսված տարածքներում իրականացված բոլոր ծրագրերի համար ծախսվել էր շուրջ 35 միլիարդ դրամ: Պատերազմի օրերին հիմնադրամի միջոցներից, ռազմական ծախսերի անվան տակ, անհետացել է 100 միլիոն դոլար:

Մեր կորուստները նյութական ու հոգևոր ոլորտից են, էլ չհաշված ապագայի կորուստները, որ սրանց պատճառով ենք ունենալու: Այս ամենի հանրագումարը 100 միլիարդ դոլար է: Ամենահամեստ հաշվարկներով: Ահա սա՛ է թալանը: Սրանք հայ ժողովորդին թալանեցին ու հիմա էլ ուզում են մնացածը հանձնել, որպեսզի փրկեն իրենց կաշիները՝ կեղծ խաղաղասիրական քարոզի ներքո: Թո՞ւյլ ենք տալու:

Դե ուրեմն՝ միություն, պայքար, հաղթանակ: Միություն, պայքար, հաղթանակ»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica