close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղության օրակարգի պարտադրված լինելը երևում է նոր զոհերով․ Թադևոս Ավետիսյան

Քաղաքական

28 Մայիսի 2022, 17:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղության օրակարգի պարտադրված լինելը երևում է նոր զոհերով․ Թադևոս Ավետիսյան

Երբ ասում ենք՝ խաղաղության օրակարգն ու սահմանազատումը պարտադրված է, դա պարբերաբեր երևում է՝ ըստ  Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում։

«Երբ մի փոքր մթնոլորտը փոխվում է և հայը փորձում է ցույց տալ իր ինքնությունը՝ միանգամից պարտադրանքը երևում է՝ երևում է կրակոցներով, երևում է թուրքի՝ մեր տարածք ներխուժելով, նոր զոհերով, նոր վիրավորներով։ Այլ կերպ ասած՝ ծնկած խնդրելով, աղերսելով, երբեք խաղաղություն մենք չենք ստանա․ սա ուղիղ հայրենազրկման ճանապարհն է և մենք դրան պարբերաբար ականատես ենք լինում»,-ասաց նա։

Հայի հավաքական ուժը պարտադրված է հաղթանակի՝ սա կարևոր է ոչ միայն Սարդարապատի հերոսամարտի օրերի, այլև  այսօրվա իմաստով՝ վստահ է Թադևոս Ավետիսյանը։

Հիշեցնենք, այսօր` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica