close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեղարքունիքում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է բնակչի հողամասում. ընտանիքի 5 անդամները հիվանդանոցում են

Հասարակություն

28 Մայիսի 2022, 17:31
 Գեղարքունիքում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է բնակչի հողամասում. ընտանիքի 5 անդամները հիվանդանոցում են

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Գրետա Ղ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ճանապարհին հարակից բնակչին պատկանող հողամասում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Գրետա Ղ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 39-ամյա Կարինե Ղ-ն, 31-ամյա Խանում Ղ-ն, 66-ամյա Եվգենյա Ղ-ն և 30-ամյա Անահիտ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica