close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրիում Մայիսի 28-ը նշանավորել են ավտոերթով ու ծաղիկների խոնարհումով Անդրանիկ Զորավարի պուրակում

Քաղաքական

28 Մայիսի 2022, 14:40
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրիում Մայիսի 28-ը նշանավորել են ավտոերթով ու ծաղիկների խոնարհումով Անդրանիկ Զորավարի պուրակում

Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, Գյումրիում նշանավորել են «Դիմադրություն» շարժման բողոքի ավտոերթով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Բազմաթիվ ավտոմեքենաներ՝ եռագույններով ու ազգային-հայրենասիրական երգերով, անցել են քաղաքը ծայրից ծայր ու ազդանշաններով բարձրաձայնել իրենց պահանջատիրությունը։

«Այս խորհրդանշական օրը գյումրեցիները որոշել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել և հասարակությանը իրազեկել թե՛ օրվա խորհրդի, թե՛ այսօր մեր հայրենիքում տեղի ունեցող վտանգավոր իրադարձությունների մասին»,-ակցիայի մասին ասաց ՀՅԴ Գյումրու ստորաբաժանման անդամ Արա Նախշքարյանը։

Ապա արժանապատիվ քաղաքացիները խորհրդանշական՝ 104 ծաղիկներ են խոնարհել Գյումրու Անդրանիկ Զորավարի պուրակում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրների, ազգային հերոսների, ֆիդայիների ու ազատամարտիկների կիսանդրիների մոտ։

Ակցիայի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արամ Մանուկյանի, Գևորգ 5-րդ կաթողիկոսի, Դրաստամատ Կանայանի, Մախլուտոյի, Սևքարեցի Սաքոյի, Պետոյի, Նժդեհի և այլոց հուշարձաններին։

Մանրամասն՝ տեսանյութում․  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica