close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրու դեպքերով տուժողները ցուցմունք չեն փոխել, այլ ի սկզբանե տվել են դեպքի վերաբերյալ իրենց պարզաբանումները․ փաստաբան Պապոյան

Քաղաքական

28 Մայիսի 2022, 12:36
 Գյումրու դեպքերով տուժողները ցուցմունք չեն փոխել, այլ ի սկզբանե  տվել են դեպքի վերաբերյալ իրենց պարզաբանումները․ փաստաբան Պապոյան

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, ոչ Գյումրու դեպքերով տուժող պապիները նախաքննության ժամանակ ոչ թե փոխել են իրենց ցուցմունքները, այլ ի սկզբանե տվել են դեպքի վերաբերյալ իրենց պարզաբանումներն այնպես, ինչպես փաստաբանը ներկայացրել է նախորդ գրառման մեջ։

«Հաշվի առնելով, որ  Գյումրու հայտնի  դեպքով իմ կողմից ՖԲ-ում արված գրառման կապակցությամբ լրատվամիջոցներից անընդհատ զանգեր եմ ստանում, որպես պարզաբանում խնդրում եմ հիմք ընդունել սույն գրառումը։

Ի լրումն նախորդ գրառման, նշեմ, որ Գյումրու դեպքով պապիկները ՈՉ ԹԵ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԵՆ ՓՈԽԵԼ, ինչպես տարածել են մի քանի լրատվամիջոցներ, այլ  տուժողները (պապիկները) Ի ՍԿԶԲԱՆԵ տվել են դեպքի վերաբերյալ իրենց պարզաբանումներն այնպես, ինչպես ներկայացրել եմ նախորդ գրառման մեջ։

Հարգելի լրագրող ընկերներ, կրկին նշեմ, որ պապիկները  ցուցմունք չեն փոխել, այլ ի սկզբանե, դեռևս մինչև առերեսումները,   տվել են դեպքի վերաբերյալ իրենց պարզաբանումները։

Վստահ եմ, որ դատաքննության արագ ավարտից, արհեստական մեղադրանքի փլուզումից հետո, ազատության մեջ տղաները դեռ նրանց հետ զրուցելու առիթ կունենան»,-գրել է փաստաբանը։

Նշենք նաև, որ պապիները հայտնել են, որ իրենց «թուրք» անվանելու համար են հավկիթներ նետել։ Մինչդեռ «Դիմադրություն» շարժումը բազմիցս հայտարարել է, որ այդ որակումը հնչեցնելը չի բխում Շարժման մոտեցումներից և այն Շարժման համար մերժելի ու անընդունելի է։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica