close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է, քանի որ մենք պետք է արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին. Առուշ Առուշանյան

Հասարակություն

28 Մայիսի 2022, 11:04
 Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է, քանի որ մենք պետք է արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին. Առուշ Առուշանյան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։

1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր ցանկությունը:

Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք լինելու ենք և տարածաշրջանում կանք՝ որպես պայքարող և արժանապատվություն ունեցող տեսակ, վճռականորեն ենք պաշտպանելու մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակներ:

Ավելի քան հարյուր տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում ու կրկին պետք է գլուխ բարձրացնի հայի պայքարող տեսակը։ Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է, քանի որ մենք պետք է արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին: Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսների հիշատակին։

Մաղթում եմ ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն: Լինենք միասնական, պայքարենք մեր պետականության պահպանման, հանուն ազգային պետություն ունենալու համար»։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica