close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օտարի կնոջ սպասավորի վերածված դեսպաններ. դարձել են սովորական նաժիշտ. Էդգար Ղազարյան

Քաղաքական

28 Մայիսի 2022, 10:53
 Օտարի կնոջ սպասավորի վերածված դեսպաններ. դարձել են սովորական նաժիշտ. Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Համախմբում» նախաձեռնության աջակից Էդգար Ղազարյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի` Շվեյցարիայում ունեցած հանդիպումներից մեկի լուսանկարը ու գրառում արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Օտարի կնոջ սպասավորի վերածված դեսպաններ

Եթե դա չի արվում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հետագայում վկայի կարգավիճակով հարցաքննվելու նպատակով, ուրեմն պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը մեր դեսպաններին վերածել է իր թալանչի կնոջ սպասավորների։ Դեռևս պարզ չէ, թե ինչ նպատակով, ինչ ֆինանսավորմամբ և ինչ հիմնավորմամբ է Աննա Հակոբյանը հայտնվել Շվեյցարիայում։ Աննա Հակոբյանը մի ձախողված պաշտոնյայի կին լինելուց բացի նաև կոռուպցիոն օջախ հանդիսացող ոչ պետական հիմնադրամի նախագահ է և մասնավոր լրատվամիջոցներից մեկի ղեկավար։

Հարց է առաջանում, որ եթե մի օր էլ մասնավոր այցով Շվեյցարիա մեկնի նախարարներից կամ մարզպետներից մեկի կինը, կամ հայկական մեկ այլ թերթի կամ լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ապա ռեստորաններում նրան նույնպես պետք է ուղեկցի Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, թե ոչ։

Հ.Գ.1. ժամանակին սրանք դիվանագետ էին և փորձում էին առաջ մղել Հայաստանի շահերը, հիմա դարձել են սովորական նաժիշտ։

Հ.Գ.2. Սրանից առաջ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը Շառլ Ազնավուրն էր, որի հետ լուսանկարվելն Աննա Հակոբյանի համար կյանքի մեծ իրադարձություն կլիներ։

Հ.Գ.3. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այս հանցավոր իշխանություններին ծառայած բոլոր դեսպաններն իշխանափոխությունից հետո պետք է հետ կանչել և վռնդել դիվանագիտական համակարգից ընդհանրապես` իբրև թշնամու սպասավորներ»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica