close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

28 Մայիսի 2022, 09:33
 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը պետք է միանշանակ հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, եւ այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրերի, նաեւ նախընտրական ծրագրերի հիմքում»: Այս խոսքերի հեղինակը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին: Նույն Նիկոլ Փաշինյանն արդեն 2018 թվականին՝ թավշյա հեղափոխության օրերին, արագաչափեր էր փակում լաթի կտորներով եւ կրկին հայտարարում, որ դրանք վերացնելու են՝ իշխանության գալով: Արդեն 2018 թվականի նոյեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց իր մոտեցումը՝ ասելով, թե հանրային արձագանքն ասում է, որ ոչ բոլորն են կողմ այդ մոտեցմանը:

2015-ից առ այսօր, երբ արդեն չորս տարի է՝ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, արագաչափերը շարունակում են գործել, եւ դեռ ավելին՝ նույն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018 թվականին, երբ դեռ նոր էր եկել իշխանության, մերժեց Հանրապետական մի քանի պատգամավորների` 2018 թվականի հունիսին ներկայացրած արագաչափերը վերացնելու առաջարկը: Այս փաստերն ինքնին խոսուն են եւ եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica