close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆինլանդիան և Շվեդիան չեն կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին՝ առանց Թուրքիայի պահանջները բավարարելու. Ստոլտենբերգ

Աշխարհ

28 Մայիսի 2022, 12:58
 Ֆինլանդիան և Շվեդիան չեն կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին՝ առանց Թուրքիայի պահանջները բավարարելու. Ստոլտենբերգ

Շվեդիան և Ֆինլանդիան դժվար թե դառնան ՆԱՏՕ-ի անդամության թեկնածուներ կազմակերպության առաջիկա գագաթնաժողովում, եթե մինչև դրա մեկնարկը Թուրքիայի պահանջները չկատարեն։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը. հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Միաժամանակ, գլխավոր քարտուղարը նշել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան, որպես հրավիրված պետություններ, կկարողանան մասնակցել Մադրիդի գագաթնաժողովին, որը կանցկացվի հունիսի 28-30-ը։

«Իմ նպատակն է արագացնել դաշինքի ընդլայնման գործընթացը, և մենք դեռ ժամանակ ունենք դրա համար»,- ասել է Ստոլտենբերգը։

Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը։ Անկարան պահանջում է Շվեդիայից և Ֆինլանդիայից` հրապարակայնորեն դատապարտել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որը թուրքական իշխանությունները համարում են ահաբեկչական, և որ այդ երկրները չեղարկեն զենքի արտահանման սահմանափակումները, որոնք սահմանել են Թուրքիայի դեմ Եվրամիության մի քանի այլ անդամների հետ:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica