Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստովանում է, որ Պուտինը հաջողություններ ունի Ուկրաինայում
Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջընթաց է գրանցում Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության մեջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Պուտինը աստիճանաբար, դանդաղ, բայց շոշափելի առաջընթաց է գրանցում Ուկրաինայում»,- ըստ Bloomberg-ի` ասել է նա:
Նշենք, որ Մեծ Բրիտանիան պարբերաբար հայտարարում է Ուկրաինայում ռուսական անհաջողության մասին։