close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավստրալիան զգուշացրել է Չինաստանի եւ Սողոմոնյան կղզիների միջեւ անվտանգության պայմանագրի հետեւանքների մասին

Աշխարհ

27 Մայիսի 2022, 18:24
 Ավստրալիան զգուշացրել է Չինաստանի եւ Սողոմոնյան կղզիների միջեւ անվտանգության պայմանագրի հետեւանքների մասին

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը նախազգուշացրել է Չինաստանի եւ Սողոմոնյան կղզիների միջեւ անվտանգության պայմանագրի տարածաշրջանային հետեւանքների մասին, փոխանցում է Reuters-ը:

Վոնգն ասել է, որ Ֆիջի իր այցի նպատակն է ցույց տալ Ավստրալիայի նոր կառավարության առաջնահերթությունը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Նրա խոսքով՝ Ավստրալիան հարգում է այն, որ խաղաղօվկիանոսյան երկրներն իրենք են որոշում, թե ում հետ համագործակցել, բայց մտահոգված է Սողոմոնյան կղզիների անվտանգության պայմանագրի հետեւանքներով: «Կան հետեւանքներ, եւ մենք կարծում ենք, որ կարեւոր է, որպեսզի տարածաշրջանի անվտանգությունը որոշի տարածաշրջանը,- ասել է նա։- Աշխարհը փոխվել է, ռազմավարական մրցակցությունն ավելացել է, միջազգային նորմերի խախտումները՝ եւս. դրա ապացույցը Ռուսաստանի ներխուժումն էր Ուկրաինա: Հուսով ենք, որ ձեզ հետ միասին մենք կկարողանանք հաղաթահարել սա»,- հավելել է Վոնգը:

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մեկ օր առաջ հայտարարել էր, որ «զրպարտությունն ու հարձակումներն» անվտանգության պայմանագրի վրա «փակուղու կհանգեցնեն, եւ ցանկացած միջամտություն եւ դիվերսիա ձախողման են դատապարտված»:

Նրա խոսքով՝ անվտանգության պայմանագիրը «նպատակ ունի օգնել Սողոմոնյան կղզիներին բարելավել իրենց ոստիկանական եւ իրավապահ մարմինների կարողությունները եւ աջակցել Սողոմոնյան կղզիներին՝ բարելավելու սոցիալական ապահովության պաշտպանությունը, ինչպես նաեւ պաշտպանելու Չինաստանի քաղաքացիների եւ հաստատությունների անվտանգությունը Սողոմոնայն կղզիներում»:

Նրա խոսքով՝ Չինաստանը չէր պատրաստվում այնտեղ ռազմաբազա տեղակայել։ «Չինաստանն աջակցում է խաղաղօվկիանոսյան կղզիների երկրներին անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների լուծման համար համատեղ աշխատանքի ոլորտում»,- ասել է նա։

Հաջորդ շաբաթ Ֆիջիում կայանալիք հանդիպման ժամանակ Վան Ին կձգտի անվտանգության եւ առեւտրի ոլորտում լայն գործարք կնքել 10 երկրների հետ, ինչն էլ ավելի է նյարդայնացնում Միացյալ Նահանգներին եւ նրա խաղաղօվկիանոսյան դաշնակիցներին:

Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Գաբրիել Վիսենտենն ուրբաթ օրը ABC ռադիոյին ասել էր, որ Չինաստանի կողմից տարածաշրջանային անվտանգության համաձայնագրի կնքման ձգտելը հստակ նշան է, որ Պեկինը ցանկանում է ամրացնել կապերը խաղաղօվկիանոսյան երկրների հետ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica