close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ագրարային համալսարանի ռեկտորն ընկել է բուհի անվան հետեւից

Քաղաքական

27 Մայիսի 2022, 17:11
 Ագրարային համալսարանի ռեկտորն ընկել է բուհի անվան հետեւից

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը հերթական մանիպուլյացիան է իրականացնում վերջին 3 տարիներին համալսարանի ընդունելության գործընթացի ձախողումն արդարացնելու եւ կոծկելու նպատակով:

Բուհից Yerkir.am-ին տեղեկացրին, որ Ուռուտյանը ցանկանում է Ագրարային համալսարանի անվանումը փոխել, այն դարձնել Ագրոտեխնոլոգիաների համալսարան: «Հանճարեղ» մտքի գիգանտ Ուռուտյանը փոփոխությունն հիմնավորում է նրանով, որ ընդունվողների և դիմորդների խայտառակ ցածր թվերը իբր թե կապված են «ագրարային» բառի հին եւ ոչ արդիական լինելու հետ: Նա կարծում է, որ «ագրոտեխնոլոգիաներ» բառը ավելի գրավիչ է ու «պոպուլյար»:

Ուռուտյանը ծիծաղի առարկա է դարձել բուհում, քանի որ իր հանճարեղ մտքերը անխոչընդոտ իրացնելու համար ցուցում է տվել դեկաններին և ամբիոնների վարիչներին՝ բացատրական աշխատանքեր տանել կոլեկտիվներում՝ դասախոսական կազմի դժգոհությունից խուսափելու համար:

«Աբսուրդն այն է, որ վերջին 15 տարիներին 3 անգամ փոխվել է բուհի անվանումը: Նախ՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերանվանվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի, ապա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի:  Թերևս հանրապետությունում չկա երկրորդ բուհը, որն այսպիսի ինտենսիվությամբ անվանափոխվում է»,-ասում է մեր աղբյուրը:

Ըստ ամենայնի բուհի անվանափոխության հետ կապված միտքը Ուռուտյանը քննարկել է ՔՊ-ական վերնախավի կարկառուն ներկայացուցիչների հետ: Ինչպես արդեն հայտնի է՝ Վարդան Ուռուտյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է եւ հենց նրա՝ ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ է դարձել Ագրարայինի ռեկտոր։

Լիանա Սարգսյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica