close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու Նիկոլը հակահանրահավաք չի կազմակերպում․ 7or.am

Քաղաքական

27 Մայիսի 2022, 16:49
 Ինչու Նիկոլը հակահանրահավաք չի կազմակերպում․ 7or.am

Թող զարմանալի չթվա, բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հիմա ավելի ցածր է, քան 2020–ի նոյեմբերի 9–ից հետո և է՛լ ավելի ցածր, քան 2021–ի հունիսի 20–ից՝ արտահերթ ընտրություններից հետո։

1–ին պլստոցը

44–օրյա պատերազմից հետո Նիկոլը կարողացավ խաբել հանրությանը, թե, իբր, պատերազմն ու պարտությունն իր գրպանն էին գցել նախկինները։ Նա, ինչպես միշտ, խաբում էր, բայց այդ սուտը կարողացավ տեղ հասցնել իր լսարանին։

Նիկոլի մնալու հարցում մեղքի իր մեծ բաժինն ուներ նաև ընդդիմությունը, բայց ամեն դեպքում պետք է արձանագրել, որ վարչապետի աթոռին հայտնված մարդը կարողացավ առավելագույնս իր շուրջը հավաքել նախկինացավով տառապողներին, Արցախն ատողներին ու պետությունը մերժողներին։ Դա էր պատճառը, որ այդ օրերին Նիկոլը կարողանում էր դուրս գալ փողոց (իր քաղաքական կեցավայր) և Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքներին հակադրել սեփական հավաքները և երթերը։

2–րդ պլստոց

Երբ հայտարարվեց արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, Նիկոլը երկու խոստում տվեց՝ խաղաղություն և դասակարգային պայքար՝ թալանի վերադարձ ժողովրդին։ Նա նաև ձեռքի հետ խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու և նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի մասին, այսինքն՝ Շուշիի ու Հադրութի թեման տաք պահելու մասին։

Ընտրություններից հետո Նիկոլը խաղաղություն չբերեց։ Ունեցանք պատերազմի մեկօրյակներ։

Արցախի հարցով նա առաջնորդվում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսով, բավարարում է թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմաններն ու պահանջները։

Ինչ վերաբերում է դասակարգային պայքարին, ապա այստեղ էլ ունենք մեծ խաբեություն, քանզի իրենք են վերածվել թալանչիների։

Օլիգարխների դեմ խոսող Նիկոլը կարկառուն օլիգարխներին իր ցուցակով պատգամավոր դարձրեց։ Նիկոլի թիմակիցներից ոմանք մինչև 2018–ի իշխանափոխությունը, մեղմ ասած, շատ համեստ ունեցվածքի տեր էին, բայց հիմա դոլարային միլիոնատերեր են։

Նիկոլի կնոջ կողմից տնօրինվող գումարների մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Այդ լեգենդների մի մասը բամբասանք է, բայց մյուս մասը՝ ոչ։ Ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը երկու ոտքից կաղող լեգիտիմություն ունի։ Նրա խոստացած խաղաղությունը Հայաստանի ու Արցախի՝ նոր կապիտուլյացիայի գնով է, այսինքն՝ մեռելածին է։ Դասակարգային պայքարն էլ կեղծ էր, ինչպես որ «թավշյա» հեղափոխության բոլոր լոզունգները։

Ահա այդ պատճառով էլ Նիկոլը չի կարողանում հակընդդեմ հանրահավաք կազմակերպել։ Միգուցե վարչական ու այլ տիպի լծակներով կարողանա մի կերպ մարդ հավաքել փողոցում՝ իր սիրելի վայրում, բայց դա շատ արագ կցրվի ու կունենա զրո էներգետիկա և չի կարող տևել անգամ երկու օր անընդմեջ։ Մինչդեռ Դիմադրության շարժումն արդեն մեկ ամիս է նոն–ստոր ռեժիմով հակակառավարական զանգվածային միջոցառումներ է իրականացնում՝ բարձր էներգետիկայով ու պասիոնարություն ունեցող մարդկանց մասնակցությամբ։

Չի՛ պլստալու

Նիկոլն այլևս չի կարող հրապարակը լցնել ու հանրահավաքային էներգետիկա ապահովել։

Պատկերացնո՞ւմ եք մի հանրահավաք, որի կարգախոսը լինի «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» ու հավաքվածները վանկարկեն այդ նախադասությունն ու նաև գոռան՝ «այո՜»։ Մի քանի ծիգռովկա հագած երկոտանի կարող է գոռան, բայց մնացածը էշացած կնայեն միմյանց ու կսսկվեն։

Պատկերացնու՞մ եք մի հանրահավաք, որի ժամանակ խոսվի դասակարգային պայքարի, թալանը հետ բերելու մասին, ցույց տրվի Նիկոլի մուրճն ու հետո էկրաններին հայտնվեն Ալեն Սիմոնյանի, աներձագի, դիջեի միկոնոսյան կայֆերի մասին պատմող տեսանյութը, Գռզոյի նորանոր նվաճումները բիզնեսի դաշտում, բանակի թիկունքի նախկին պետ Գագիկ Մելքոնյանի թալանած ունեցվածքը, նույն Գռզոյի՝ Արամի փողոցի վրա կոպեկներով ձեռք բերված անշարժ գույքը, Գուրգեն Արսենյանի ունեցվածը, Ալենի եղբոր շահած ասֆալտի տենդերների մասին պատմող տեսանյութը, Ալենի մայրիկի վարքաբանության մասին պատմող սյուժեն, Տիգրան Ավինյանի բիզնեսները, քայլարածների նախկին ու ներկա սեփականությունների համեմատությունը, Անդրանիկ Քոչարյանի՝ բանակից փախած որդու մասին հերոսապատումը, Նիկոլի գյոռմամիշությունը, նույն Նիկոլի կզած վիճակն Ալիևի հետ բանակցություններում ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցելիս և այլն։

Մարդիկ հո ոչխա՞ր չեն, որ այդ ամենին գոռան «այո՜»։ Համ էլ՝ ինքն արդեն աջակիցների մեծ բանակ չունի։ Նիկոլն էլ գիտի այդ մասին, ու ռիսկ չի անում փողոց դուրս գալ։ Գերադասում է պախկվել ոստիկանների հետևում՝ վերջիններիս բյուջեի հաշվին պարգևավճարներ բաժանելով։ Բայց դե՝ չի՛ պլստալու։

 7or.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica