close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղ գյուղով ադրբեջանական ուղեկալներ են տեղադրելու.դա է մեզ սպասվում. Էդգար Ղազարյան

Քաղաքական

26 Մայիսի 2022, 21:25
 Տեղ գյուղով ադրբեջանական ուղեկալներ են տեղադրելու.դա է մեզ սպասվում. Էդգար Ղազարյան

Հայրենիքի գողը մտածմունք ունի, որ այս շարժումը կարող է մարել և ինքը կարող է ապրել հանգիստ կյանքով։ Ընդամենը մի մեկ ամիս է, որ դուրս ենք եկել պայքարի և այսօր արդեն տիեզերք թռչելու ծրագրեր է մտածում։ Մենք քեզ չենք թողնի, որ դու գնաս տիեզերք, քո տեղն այստեղ է՝ Նաբանդան փողոցում, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Մենք քեզ կուղարկենք այնտեղ, հայրենիքի գող։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ելույթի ժամանակ բեմահարթակում ցուցադրվեցին Հայաստանի քարտեզները, որոնց հիման վրա՝ Ղազարյանը զուգահեռներ անցկացրեց՝ նշելով, որ դրանցից մեկում Հայաստանն ու Արցախն են՝ մինչ այն պահը, երբ Հայաստանում դեռ իշխանության չէր եկել հայրենիքի գողը, մյուսում՝ Հայաստանն ու Արցախն է, երբ հայրենիքի գողը տիրացավ իշխանությանը և այդ իշխանության արդյունքում հայրենիքը հանձնեց թշնամուն։

Ղազարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբողջ Սյունիքը ծվատվելու է, ամբողջ Սյունիքի նկատմամբ Ադրբեջանն ունենալու է տոտալ վերահսկողություն և սրա դիմաց մեզ խաբում են տրանսպորտային ապաշրջափակմամբ, թե Ադրբեջանի տարածքով մեր երկաթուղին էլ կանցնի դեպի Իրան, մինչդեռ, մենք պետք է ունենք անցնելու հսկայական տարածություն՝ Ադրբեջանով։

«Ո՞ր բեռնափոխադրող ընկերությունը կտեղափոխի այդ բեռը, եթե այն ապահովագրված չէ։ Ո՞ր ապահովագրական ընկերությունը կապահովագրի մի բեռ, որ պետք է 600 կմ անցնի Ադրբեջանի տարածքով։ Սուտ է, չի լինի նման բան։ Սա հայրենակործանում է»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ լույսի միակ հատիկն այն է, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, բոլոր պայմանավորվածություններն անձնական են, նրան իշխանությունից վռնդելուց հետո ամեն ինչ դառնում է առոչինչ, ՀՀ նոր ժամանակավոր ղեկավարն ինքը կորոշի՝ ինչ քաղաքականություն վարի, ինչ ձևով լուծի Արցախի և Հայաստանի ճակատագիրը։

«Բարեկամ Վրաստանի հետ 30 տարի հնարավոր չի եղել սահմանը գծել, ինչպես են Ադրբեջանի հետ արագացված գծելու», - հայտարարեց Էդգար Ղազարյանը։

Ղազարյանը դիմեց քաղաքացիներին՝ հորդորելով հանել իրենց մտքից այն անմիտ դատողությունները, թե սա աթոռակռիվ է, իշխանության համար պայքար. «Ինչ աթոռ, ինչ աթոռակռիվ։ Չկա այս երկրում ոչ աթոռ, ոչ սեղան, ոչ տուն, ոչինչ։ Փրկենք մեր երկիրն այս թշնամուց, սա մեր հայրենիքի գողն է, որը չի ավարտել հանցանքը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica