ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդը պնդեց, որ շարունակեն մնալ Կառավարության առջև ու մնացին
Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ապաշրջափակեն Կառավարության շենքը, որտեղ ընթանում է ՀՀ վարչապետի ու Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը, բայց ժողովուրդը պնդեց, որ շարունակեն մնալ այդտեղ ու մնացին՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Եկել ենք, հասել ենք ստեղ, մուտքը փակել ենք, տարել են ինչ-որ գարաժներով երկրի նախագահ են ընդունել, մենք մեր առջև դրված խնդիրը կատարել ենք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ արժանապատիվ քաղաքացիները Կառավարության շենքին էին մոտեցել՝ ուժով ճեղքելով իրենց շարժը խոչընդոտող ոստիկանների մի քանի շարքով պատերը։
Մանրամասն՝ տեսանյութում․