close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա քեզ փաստ, որ հանրահավաքի ամեն մեկի բոթասի մեջ ավելի արժանապատվություն կա, քան ձեզանից շատերի, որ էլ լեզվիդ չտաս․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

26 Մայիսի 2022, 18:31
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա քեզ փաստ, որ հանրահավաքի ամեն մեկի բոթասի մեջ ավելի արժանապատվություն կա, քան ձեզանից շատերի, որ էլ լեզվիդ չտաս․ Իշխան Սաղաթելյան

Հիշո՞ւմ եք՝ իր ուսապարկերի հետ ինչ-որ բոթասի պատմություն էր պատմում, հիշում ե՞ք, որ ասացի՝ այս հանրահավաքի ամեն մեկի բոթասի մեջ ավելի արժանապատվություն կա, քան ձեզանից շատերի․ սա քեզ փաստ ու ապացույց, որ սրանից հետո լեզվիդ չտաս՝ ըստ  Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Կառավարության շենքի առջև «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ, երբ հարյուրավոր ոստիկաններ փորձեցին խոչընդոտել, բայց ժողովուրդը ճեղքեց ոստիկանական պատը ու մոտեցավ Կառավարությանը։

«Երեկ ասում էր՝ Թբիլիսյան խճուղու փլուզումը ավելի շատ է նեղություն տվել, քան ժողովրդի ցասումը․ սա դրա պատասխանն էր, դե կե՛ր, արա՛»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ Փաշինյանն ասում էր՝ ոստիկաններից ով իր անվտանգության մասին մտածի՝ գետինը մտնի, ու հայտարարեց․ «Մի հատ նայեք ոստիկանությանն ու ասեք՝ գետինը մտնի»։

Ապա Սաղաթելյանը նշեց, որ եթե ժողովուրդն այստեղ չլիներ՝ արդեն 15 րոպե առաջ Չեռնոգորիայի նախագահը եկած կլիներ․ «Ձեր շնորհիվ է, որ չի եկել»։

Իշխան Սաղաթելյանը ևս մեկ անգամ հայտարարեց Կառավարությանը երթով մոտենալու նպատակը․ «Այստեղ ենք, որ միջազգային պատվիրակությանը շատ հստակ փոխանցենք ժողովրդի ուղերձը՝ այս շենքում նստած մարդը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը՝ ոչ լեգիտիմ է․ մենք նախօրոք ասել էինք՝ իզուր դրսից մարդիկ մի հրավիրի, որպեսզի ցույց տաս լեգիտիմ ես՝ մենք հակառակն ենք ապացուցելու, ոնց որ հիմա»։

Ժողովուրդը վանկարկեց․ «Դավաճա՛ն, հեռացիր»։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «դուխով գլխարկով տղեն» ժողովրդին նայում է ժալյուզիների հետևից, թեև գիտի, որ շենք չեն մտնելու։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica