close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աջակիցները պետք է դառնան մասնակից՝ դա չի հերիքում իշխանափոխությանը․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

26 Մայիսի 2022, 15:58
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աջակիցները պետք է դառնան մասնակից՝ դա չի հերիքում իշխանափոխությանը․ Իշխան Սաղաթելյան

Ե՞րբ եք խոստանում, որ լինելու է իշխանափոխություն, ինչը՞ չի հերիքում դրան՝ ըստ  Yerkir.am-ի հարցրեց լրագրողներից մեկը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսին։

Երբ ասում են՝ աջակցում ենք Շարժմանը, այ, այդ աջակիցները պետք է դառնան մասնակից՝ դա չի հերիքում՝ պատասխանեց Սաղաթելյանը։

«Ե՞րբ է այդ օրը․ երբ հասնենք այն կրիտիկական կետին, երբ ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի ու Ոստիկանությունը այլևս չկարողանա պահել Նիկոլի իշխանությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա համոզված է, որ երկար ժամանակ չի պահանջվի։

«Ժողովուրդը ոտքի է ելել և 24-ժամյա պայքարում է այն իշխանության դեմ, որը Հայաստանը ցանկանում է տանել նոր զիջումների, դա ժողովրդի հպարտության մեկ ամիսն է, դա Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացառիկ երևույթ է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։  

Իսկ ԱԺ-ում Նիկոլին ծափերը, նրա համոզմամբ, բեմադրություն է, քանի որ վախի զգացումը աչքերից չի վերանում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica