close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նշվել են Սիրիայում Թուրքիայի նոր օկուպացիոն գործողության հիմնական նպատակները

Տարածաշրջան

26 Մայիսի 2022, 16:27
 Նշվել են Սիրիայում Թուրքիայի նոր օկուպացիոն գործողության հիմնական նպատակները

Թել Ռըֆաթ և Մանբիջ շրջաններում ահաբեկիչները կդառնան թուրքական բանակի հիմնական թիրախը Սիրիայի հյուսիսում նախատեսվող նոր գործողության ընթացքում. գրում է թուրքական Sabah թերթը։

Տեղեկատվության համաձայն՝ գործողության մասշտաբներն ու խնդիրները նախատեսվում է քննարկել հինգշաբթի՝ մայիսի 26-ին, Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի  նիստում, որը վարելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես նշում է թերթը, օպերացիայի մեկնարկի ժամի մասին որոշումը նույնպես կընդունվի այնտեղ, հնարավոր է, որ այն սկսվի Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո։

Ըստ թերթի՝ ավարտվել է 2016 թվականից ի վեր թուրքական բանակի հինգերորդ գործողության նախապատրաստությունը Սիրիայի հյուսիսում, իրականացվել է տարածքի հետախուզում, հայտնաբերվել են օդային և հրետանային հարվածների ճշգրիտ թիրախներ, հիմնականում՝ այն շրջաններում, որտեղից Միացյալ Նահանգները դուրս է բերել իր ստորաբաժանումները: Գործողության մեջ նախատեսվում է ներգրավել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ, անօդաչու սարքեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ցամաքային զորքերի հրետանի։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica